Հինգշաբթի օրը՝ մարտի 14-ին, կայացան Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։
Այդ հանդիպումների արդյունքներով հայտնի դարձան մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։
Երրորդ կարևորագույն եվրագավաթային մրցաշարի քառորդ եզրափակիչին կմասնակցեն «Լիլը», «Բրյուգեն», «Ֆիորենտինան», «Վիկտորիան», ՊԱՕԿ-ը, «Օլիմպիակոսը», «Ֆեներբահչեն» և «Աստոն Վիլան»:
Քառորդ եզրափակիչի զույգերի վիճակահանությունը կկայանա ուրբաթ օրը՝ մարտի 15-ին։