58 տարեկան հասակում այսօր՝ մարտի 17-ին, կյանքից հեռացել է երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոջեր Մեյվեզերը: Այս մասին հայտնում է TMZ-ն: Ռոջերը նաև իր զարմիկի՝ 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի մարզիչն էր:
Ռոջեր Մեյվեզերի մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Այդուհանդերձ, հայտնի է,որ նա այնքան էլ զգուշորեն չէր վերաբերվում սեփական առողջությանը: Նախկինում Ֆլոյդն ասում էր, որ իր հորեղբորը կարելի է 80 տարեկան տալ: Մի քանի տարի առաջ Ռոջեր Մեյվեզերը մոլորվել էր փողոցում, բայց շուտով նրան հայտնաբերել էին: Աղբյուրի փոխանցմամբ, Ֆլոյդ Մեյվեզերը շատ ծանր է տանում հարազատների կորուստը:
Մի քանի օր առաջ էլ մահացած էին գտել Ֆլոյդի նախկին կնոջն ու նրա երեխաների մորը՝ Ջոզի Հարիսին: