Ընդունելություն՝ Հայաստանին փառք ու պատիվ բերած մեր մարզիկների պատվին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից նրանք Հայաստան են բերել 30-ից ավելի մեդալ, որոնցից մեծ մասը ոսկի: Կարող եմ միայն ասել, որ այսօրվա պտուղները մենք քաղում ենք սպորտի զարգացման համար տարիներ շարունակ ցանած սերմերից: Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ», — գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ: