Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Այաքսը» հյուրընկալվել էր «Բուդո/Գլիմտին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի հիմնական ժամանակում թիմերը մեկական գոլով փոխանակվեցին և քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ հոլանդական թիմը կարողացավ հաջողության հասնել։
Այսպիսով, «Այաքսը» կխաղա հաջորդ փուլում։