Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցաշարի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում 2-3 հաշվով Գերմանիան ներկայացնող մրցակցին։
Վազգենը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով և 7-2 հաշվով կամային հաղթանակ տարել։ Քառորդ եզրափակիչում նա 4-5 հաշվով պարտվել էր ռուսաստանցի մարզիկին։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնում 61, 74, 86, 92, 125 կգ քաշային ըմբիշները։ Փետրվարի 17-ին Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը