Հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է Ռուսլան Բիչուրինի հետ, սակայն 0:8 հաշվով ցավալի պարտություն է կրել:
Եթե Բիչուրինը դուրս գա եզրափակիչ, Սլավիկը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք՝ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ մրցել էր Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Յան Օլով Պոնտուս Օյլենի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ ընդամենը երկու րոպեում (12:4):