«Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստը բացատրել է, թե ինչու է ներկա եղել փետրվարին կայացած Գերմանիայի գավաթի «Բավարիա» — «Հոֆենհայմ» հանդիպմանը (4-3):
«Ըստ էության, ես գնացի այնտեղ, քանի որ ընտանիքս այնտեղ է ապրում: Ես նաև կարծում էի, որ եթե «Բավարիան» իրոք հետաքրքրում է ինձանով, ապա պետք է ավելի լավ իմանայի, թե ինչպես է աշխատում ակումբը: Եվ ես որոշեցի, որ լավ կլինի ստուգել դա:
Բայց «Բավարիան» ինձ չի հրավիրել, քանի որ նրանք գրել էին այդ մասին մամուլում»,- մեջբերում է Դեստին Goal-ը։