Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, կխաղա ավստրիական «Շտուրմի» հետ։
1/8 եզրափակիչ դուրս գալու համար կմրցեն հետևյալ թիմերը․
«Շտուրմ» (Ավստրիա) — «Սլովան» (Սլովակիա)
«Ռոյալ Ունիոն» (Բելգիա) — «Այնտրախտ» (Գերմանիա)
«Բետիս» (Իսպանիա) — «Դինամո Զ․» (Խորվաթիա)
«Սերվետ» (Շվեյցարիա) — «Լյուդոգորեց» (Բուլղարիա)
«Մոլդե» (Նորվեգիա) — «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)
«Օլիմպիակոս» (Հունաստան) — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
«Այաքս» (Նիդեռլանդներ) — «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա)
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) — «Գենտ» (Բելգիա)
Փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան փետրվարին։