Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Անդրեյ Լունինի հետ, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը գոհ է ֆուտբոլիստի առաջընթացից և այլևս չի ցանկանում նրան բաց թողնել ձմռանը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ֆուտբոլիստին պետք է պայմանագիր առաջարկվի մինչև 2028 թվականը։
Մինչ այս AS-ը հայտնել էր, որ Լունինին հաջողվել է փոխել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի կարծիքը հիմնական դարպասապահի վերաբերյալ։ Իտալացին կարծում էր, որ վնասվածք ունեցող Տիբո Կուրտուայի բացակայության դեպքում հիմնական խաղացողը պետք է լինի Կեպա Արիզաբալագան, սակայն ուկրաինացու խաղը ստիպել է նրան փոխել իր կարծիքը։
Լունինի պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նախկինում, ինչպես հաղորդվում էր, նա ծրագրում էր հեռանալ ակումբից՝ խաղաժամանակի բացակայության պատճառով։