«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն կիսվել է ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին հիշողություններով (7-0):
«Հիանալի խաղ էր: Մենք գիտեինք, որ պետք է հաղթենք: Երկու թիմերի լավ առաջին խաղակեսից հետո մենք իսկապես գերիշխում էինք երկրորդ խաղակեսում և շատ գոլեր խփեցինք:
Ես գոլ խփեցի ընդմիջումից անմիջապես առաջ և որքան հիշում եմ՝ ընդմիջումից ընդամենը երկու րոպե անց Դարվին Նունեսը խփեց իր երկրորդ գոլը: Երկու րոպե անց ես խփեցի երրորդը։ Հիանալի է, որ ընդմիջումից հետո այդքան արագ կորավ ինտրիգը: Զարմանալի էր։
Ինչ-որ պահի դու դադարում ես նայել հաշվին, պարզապես ցանկանում ես գերիշխել և ցույց տալ քո լավագույն որակները: Կարծում եմ՝ բոլորն իսկապես հիանալի խաղ ցուցադրեցին այդ օրը: Հուսով եմ, որ մենք կարող ենք կրկնել դա»,- Գակպոյի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:
Այսօր թիմերը կհանդիպեն ԱՊԼ-ի 17-րդ տուրի շրջանակում։
























































