Անգլիայի Պրեմիեր լիգայի երեկ կայացած «Չելսի»-«Շեֆիլդ Յունայթեդ» խաղում (2-0) տանտերերի կազմում նոր ցուցանիշ գրանցեց Ռահիմ Ստերլինգը:
Նա գոլային փոխանցում է կատարել այս խաղում՝ հավասարվելով Մայքլ Օուենի և Դենիս Բերգկամպի ցուցանիշին՝ գոլ+ փոխանցում համակարգով Պրեմիեր լիգայում:
Ռահիմն այժմ ունի 181 միավոր գոլ+փոխանցում համակարգով՝ 120 գոլ և 61 գոլային փոխանցում։
Այս մրցաշրջանում Ստերլինգը անցկացրել է 19 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։
























































