«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիայի» հետ հանդիպման արդյունքը (1-1).
«Մենք արժանի էինք հաղթանակի.․․ Մենք շատ լավ խաղացինք և արեցինք անհրաժեշտ ամեն ինչ հաղթելու համար։ Մենք բավական հնարավորություններ ստեղծեցինք հաղթելու համար։ Մենք պետք է շատ ավելի ուժեղ լինենք մրցակցի գոտում։
Կարծում եմ՝ երկու միավոր կորցրեցինք։ Եթե կա որևէ բան, որի վրա պետք է կենտրոնանանք, դա արդյունավետությունն է: Մենք չենք կարող բաց թողնել նման պահերը։ Մենք մեզանից ավելին պետք է պահանջենք։
Ես հանգիստ եմ։ Ես հիասթափված եմ, քանի որ կարծում եմ, որ այս խաղում պետք էր հաղթել: Ես ուզում եմ դրական տրամադրվել, մենք ավելի լավն ենք լինելու»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
























































