«Լիվերպուլի» գլխավոր մարզիր Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն դառնալու հավանականության մասին։
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Թիմը ներկայումս առաջատարն է՝ մեկ միավորով գերազանցելով «Արսենալին»:
«Ես հենց սկզբից գիտեի, որ մենք շատ լավ թիմ ունենք։ Մենք բոլորս գիտեինք, թե որքան լավ կարող են խաղալ այս տղաները:
Բայց թոփ-4-ի համար պայքարող բոլոր թիմերը պարզապես փայլում են։ Մենք լավ նախամրցաշրջանային շրջան անցկացրինք, որի ընթացքում երբեք չփորձարկեցինք 10-ը 11-ի դեմ խաղը, բայց առաջին հինգ խաղերում ստիպված այդպես գործեցինք: Մենք դրա միջով անցանք, և դա մեզ օգնեց համախմբվել:
Ինձ դուր են գալիս այն քայլերը, որոնք մենք անում ենք։ Մենք պետք է տեսնենք, թե արդյոք դրանք բավականաչափ մե՞ծ են տիտղոսը նվաճելու համար: Բայց ես զարգացում եմ տեսնում»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը:
Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
























































