Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի տնօրեն Մայքլ Էմենալոն պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ երկրի ակումբներից մեկը տեղափոխվելու մասին հարցին։
«Մբապեի հետ խոսակցությունը բաց է, բայց մենք չգիտենք, թե ինչ ընտրություն է նա ցանկանում կատարել։ Մեր դիրքորոշումը շատ պարզ է. այս տրամաչափի ցանկացած խաղացող գիտի, թե ինչպես գտնել մեզ: Նա իմ սիրելի ֆուտբոլիստն է»,- Էմենալոյի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ամռանը հաղորդվում էր, որ Մբապեին ցանկանում է գնել «Ալ-Հիլալը», որը պատրաստ էր ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել տարեկան 700 միլիոն եվրո աշխատավարձով։ Սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է բանակցել սաուդյան ակումբի ներկայացուցիչների հետ։
























































