Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի ծառայություններով, ով Ջուդի եղբայրն է։
Sport-ի տեղեկություններով՝ Ջոբը ամռանը «Սանդերլենդ» տեղափոխվելուց հետո տպավորել է Արքայական ակումբի ղեկավարությանն իր ելույթներով։
18-ամյա Ջոբ Բելինգհեմն այս մրցաշրջանում Անգլիայի Չեմպիոնշիփում դարձել է չորս գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը»։
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»։ 20-ամյա անգլիացին այժմ Լա Լիգայի լավագույն ռմբարկուն է՝ 12 գոլով:
























































