ՊՍԺ-ն դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Le10Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ Կազեմիրոն դիտարկում է այս տրանսֆերի հնարավորությունը։ Նշվում է, որ բրազիլացին կարող է համաձայնվել տրանսֆերին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս չգալու և ֆրանսիական ակումբում ավելի բարձր աշխատավարձի պատճառով:
31-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
























































