Մադրիդի «Ռեալը» որոշել է, որ նոր պայմանագիր չի առաջարկի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հայտնում է Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբն անխուսափելի է համարում ֆուտբոլիստի հեռանալը։ Ինքը՝ Մոդրիչը, նույնպես հասկանում է, որ ժամանակն է, որ նա հեռանա թիմից։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն ծրագրեր է կազմում հաջորդ մրցաշրջանի համար, իսկ 38-ամյա կիսապաշտպանը ներառված չէ դրանց մեջ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
























































