«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը կարծում է, որ «Սիթին» կարող է նվաճել տիտղոսը, եթե շարունակի խաղալ այնպես, ինչպես նախորդ տարիներին:
«Տեսեք, ես կարծում եմ, որ լիգան ավելի բաց է այս մրցաշրջանում, համեմատած նախորդների հետ: Բայց ես հավատում եմ, որ եթե մենք անենք այն, ինչ պետք է անենք, այն, ինչ արել ենք նախկինում, ամեն ինչ լավ կլինի»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում TBR Football-ը։
























































