«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է ԱՊԼ-ի 17-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին իր սպասելիքներով, որում իր թիմը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Վերջին անգամ մենք հաղթեցինք «Յունայթեդին» 7:0 հաշվով, բայց այդ օրը մենք գիտեինք, որ դա տարօրինակ արդյունք էր, որը կյանքում մեկ անգամ է տեղի ունենում: Եվ եթե հաջորդ խաղում այս հանգամանքը կօգնի որևէ մեկին, ապա դա կլինի այն թիմը, որը պարտվել է 7։0 հաշվով, այլ ոչ թե այն թիմը, որը հաղթել է այդ հաշվով։ Եթե այս ամենը հաշվի չառնենք, ապա պարզապես մեր տանը ֆուտբոլային հանդիպում կանցկացնենք մեր պատմական մրցակցի հետ։ Միայն դա պետք է հատուկ դարձնի այս խաղը: Ցանկանում եմ, որ իմ թիմը հասկանա հանդիպման ողջ ենթատեքստը և ամեն ինչ անի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
























































