«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր թիմի պատրաստակամության մասին «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 17-ին։
«Ոչ, ես չեմ անհանգստանում այս խաղի համար: Մենք այնպիսի թիմ ենք դուրս բերելու, որը կարող է մարտահրավեր նետել նրանց, մենք կպատրաստվենք լավագույն ձևով:
Վստահ ենք, որ խաղացողները, որոնք կարող են հաղթել, խաղադաշտ դուրս կգան»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
























































