Լոնդոնի «Տոտենհեմը» փոխարինող է փնտրում թիմի դրպասապահ Ուգո Լյորիսին, տեղեկացնում է The Sun-ը:
Նշվում է, որ ակումբի ղեկավարները ուշադրություն են դարձրել թուրքական «Ֆեներբախչեի» դարպասապահ Ալթայ Բայինդիրի վրա:
21-ամյա դարպասապահը բավական լավ մրցաշրջան է անցկացնում և հետաքրքրել է մի շարք եվրոպական ակումբների:
Հավելենք, որ թուրքական Սուպերլիգայի այս մրցաշրջանում Բայինդիրը մասնակցել է 25 հանդիպման ՝ անցկացնելով 5 «չոր» հանդիպում: