ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ ոչ-ոքիի (1:1) և մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու մասին։
«Մենք շատ հնարավորություններ ենք ստեղծում, միշտ ցանկանում ենք հարձակվել: Այսօր 4-5 մաքուր հնարավորություն ունեինք։ Վստահ եմ, որ մինչև փետրվար ՊՍԺ-ն էլ ավելի կուժեղանա։ Անկասկած, մենք առաջընթաց ունենք։ Թիմը դեռ նոր է կառուցվում։ Ինձ դուր է գալիս խաղացողների վերաբերմունքն ու պայքարելու նրանց ցանկությունը։
Խաղի վերջում ես ասացի իմ խաղացողներին. «Խաղացեք հաղթելու համար, բայց շատ ռիսկի մի դիմեք»: Ես գոհ եմ մեր առաջընթացից, բայց, իհարկե, կցանկանայի, որ խմբում գրավեինք առաջին տեղը»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին։