ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ ոչ-ոքիի (1:1) և մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու մասին։
«Մեր նպատակն էր խմբում զբաղեցնել առաջին տեղը, բայց լավ է, որ մենք ընդհանրապես կարողացանք դուրս գալ փլեյ-օֆֆ։ Շատ դժվար հանդիպումներ եղան, հատկապես «Միլանի» ու «Նյուքասլի» դեմ: Կարծում եմ՝ մենք այսօր արժանի էինք հաղթանակի։ Ուրախ ենք 1/8 եզրափակիչ դուրս գալու համար՝ հաշվի առնելով, թե որքան բարդ էր խումբը։ Մենք գոհ ենք»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
ՊՍԺ-ն F խմբում 6 խաղից 8 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Լրացուցիչ ցուցանիշներով ՊՍԺ-ն առաջ անցավ «Միլանից», որը նույնպես վաստակել էր 8 միավոր, սակայն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
























































