«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Անխել Միշելը կարող է գլխավորել «Բարսելոնան», հայտնել է լրագրող Ֆրանսուա Գալարդոն։
Ըստ աղբյուրի՝ 48-ամյա իսպանացի մասնագետի գործակալը հոկտեմբերից 3 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ։ Լրագրողը նշում է, որ Միշելը թիմը պետք է գլխավորի 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
Եթե Չավին պաշտոնանկ արվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ապա Ռաֆայել Մարկեսը, որը մարզում է «Բարսելոնա Բ»-ն, կդառնա առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը մինչև Միշելի ժամանումը։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից, իսկ ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Միշելը «Ժիրոնան» մարզում է 2021 թվականի հուլիսից, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
«Բարսելոնան» 16 խաղից 34 միավորով երրորդն է Իսպանիայի առաջնությունում։ Թիմը Չեմպիոնների լիգայի H խմբում զբաղեցրել է առաջին տեղը։
«Ժիրոնան» 16 խաղից հետո 41 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։