«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տոռեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Անտվերպենից» կրած պարտությունից հետո (2:3) հանդես է եկել ի պաշտպանություն ակումբի գլխավոր մարզիչ Չավիի:
«Մենք մինչև վերջ աջակցում ենք մարզչին և նրա գաղափարներին: Հեշտ է քննադատել մարզչին, բայց նրանք, ովքեր խաղադաշտում են, ֆուտբոլիստներն են: Ճնշում կա՞ «Բարսելոնայի» վրա. Մենք գիտենք, թե ինչ է «Բարսան». մեզ փորձում են մեզ ոչնչացնել, նյարդայնացնել, բայց այսուհետ մենք պատրաստվում ենք փոխել իրավիճակը։ Արտաքին աղմուկը միշտ շատ է լինում, բայց մենք պետք է դրանով ապրենք»,- Տոռեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
«Բարսելոնան» մրցաշարի խմբային փուլն ավարտել է առաջին տեղում՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր։ «Պորտուն» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նույնպես վաստակելով 12 միավոր։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին