«Ֆուլհեմը» հայտարարել է դարպասապահ Բերնդ Լենոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
31-ամյա գերմանացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Լենոն «Ֆուլհեմ» է տեղափոխվել «Արսենալից» 2022 թվականի օգոստոսին։
2023/24 մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 16 հանդիպում, բաց է թողել 26 գոլ և 5 անգամ անառիկ պահել դարպասը։
























































