Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի խմբային փուլը։
8 խմբերից փլեյ-օֆֆ դուրս եկան առաջին 2 տեղերը զբաղեցրած երկու թիմերը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները՝
Առաջին տեղ գրաված թիմերը՝ «Բավարիա», «Արսենալ», «Ռեալ», «Ռեալ Սոսյեդադ», «Ատլետիկո», «Բորուսիա» Դորտմունդ, «Մանչեսթեր Սիթի», «Բարսելոնա»
Երկրորդ տեղ գրաված թիմերը՝ «Կոպենհագեն», ՊՍՎ, «Նապոլի», «Ինտեր», «Լացիո», ՊՍԺ, «Լայպցիգ», «Պորտու»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Նիոնում (Շվեյցարիա) և կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին։
Նույն խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած ակումբները չեն կարողանա հանդիպել միմյանց 1/8 եզրափակիչում։ Նաև այս փուլում նույն երկրի թիմերը չեն կարողանա խաղալ միմյանց դեմ։
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 5-ին, 6-ին, 12-ին և 13-ին։
Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում՝ 2024 թվականի հունիսի 1-ին։