Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կիսվել է իր կարծիքով ֆրանսիացի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի մասին։
«Զիդանը պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Հուսով եմ, որ կարող եմ շարունակել նրա ժառանգությունը 5 համարով: Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լևերկուզենի «Բայերի» դարպասը խփած գոլը առաջին և լավագույն հիշողությունն է, որ գալիս է մտքիս»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Զիդանը «Ռեալում» հանդես է եկել հինգ տարի (2001-ից 2006 թվականներին)։
























































