«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի մասնակցի «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է El Barça juga a RAC1-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ գերմանացի դարպասապահին դեռ անհանգստացնում են մեջքի ցավերը։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ին, 21-ամյա դարպասապահը չի մարզվել թիմի հետ։