«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում յուրօրինակռեկորդ է սահմանել. Ակումբն առաջինն էր առաջնությունում, որը 500 խաղում անառիկ է պահել դարպասը, հայտնում է Squawka-ն։
Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Էրիկ տեն Հագի թիմը 3:0 հաշվով հաղթել է «Էվերթոնին»։ Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գրանցեց 500-րդ խաղը, որում անառիկ պահեց դարպասը։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Չելսին» է (476)։ «Լիվերպուլը» զբաղեցնում է երրորդ տեղը (460):
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով բարձրացավ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական։ «Էվերթոնն» ունի 4 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։