«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ ոչ-ոքին (1:1).
«Պատրաստվում էինք հենց այսպիսի Յուվենտուսի դեմ: Գիտեինք, որ մրցակիցը կսպասի ու շատ խորը կպաշտպանվի: Այսօրվա հանդիպումը նման էր նախորդ տարվան։ Գիտենք, որ «Յուվենտուսը» լավ է պաշտպանվում, և մենք ուժեղ խաղ ցուցադրեցինք առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի դեմ», — Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
























































