«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տոնած հաղթանակի (3:0) մասին իր կարծիքով։
«Մրցաշրջանը երկար է, բայց Գառնաչոն խփեց մրցաշրջանի գոլը: Խոսքը ոչ միայն վերջին հարվածի, այլև դրա պատրաստման մասին էր: Մենք խոսեցինք խիզախության մասին: Եզրափակիչ հարվածը ֆանտաստիկ էր: Նման մեկնարկից հետո մենք հանգիստ գործեցինք ու ես քննադատեցի թիմին դրա համար ընդմիջմանը: Խաղը տևում է 95 րոպե, նույնիսկ ավելի երկար: Պետք է խաղալ բոլոր 100 րոպեները, ցուցաբերել նախաձեռնություն»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
























































