Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Աստանան» ընդունել էր «Բալկանիին» և գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Աստանան» 4 միավորով C խմբի 2-րդ տեղում է։