«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1).
«Մենք պետք է լավ խաղանք և ոգևորենք երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր սիրում են ֆուտբոլը: Եվ մենք դա արեցինք։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին հիանալի խաղի համար՝ ոչ միայն առաջին խաղակեսում, այլ ամբողջ հանդիպման ընթացքում, քանի որ մեր առջև բարդ մրցակից էր։
Երեկ ասացի, որ ցանկանում եմ, որ և՛ խաղացողները, և՛ երկրպագուները զվարճանան, հիանան մեր խաղով, մեր աշխատանքով։ Կախարդական երեկո էր»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը։