Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալո Ինասիոն դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը։
«Արքայական ակումբը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարի անգլիական «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Diario AS-ի տվյալների համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» կարող է փորձել ձեռք բերել պորտուգալացուն արդեն հունվարին՝ հաշվի առնելով կադրային խնդիրները պաշտպանությունում:
Transfermarkt-ի փորձագետները Գոնսալո Ինասիոյի տրանսֆերային արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագրում առկա փոխհատուցման կետով տրանսֆերի արժեքը կազմում է 60 միլիոն։
























































