Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Այսօր մրցագորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։
Շանթ Խաչատրյանը (72կգ) վստահ հաղթանակ տարավ մեկնարկում՝ 8-0 հաշվով հաղթելով իտալացի մրցակցին։ 1/8 եզրափակիչում Շանթը 10-0 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակիչում հաղթեց վրացի մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
Հաղթանակով մեկնարկեց նաև Կարեն Խաչատրյանը (82կգ)․ նա հաղթեց 3:2 հաշվով Ֆինլանդիայի ներկայացուցչին, 1/8-ում հաղթեց բելառուս մրցակցին, բայց պարտվեց 1/4 եզրափակիչում։
Հայկ Խլոյանը (97կգ) մեկնարկում 4։1 հաշվով հաղթեց վրացի մրցակցին, իսկ 1/8 եզրափակիչում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Արթուր Արզումանյանին 7։2 հաշվով։ 1/4-ում Հայկը հաղթեց ամերիկացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Սուրեն Աղաջանյանը (60կգ) 1/8 եզրափակիչում հաղթեց ճապոնացի մրցակցին, բայց 1/4 եզրափակիչում պարտվեց 3։4 հաշվով։
Սահակ Հովհաննիսյանը (67կգ) պարտվել էր մեկնարկում։