«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Կոպենհագենի նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Ես պարզապես իմ գործն եմ անում: Կարևոր էր հաղթել այս շատ դժվար թիմին։ Ուրախ եմ այս հաղթանակի համար. Հարրին հիանալի աշխատանք կատարեց։ Պետք է շարունակենք նույն ոգով»,- Օնանայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով A խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։ «Կոպենհագենը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը.
























































