Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները:
Մ23 տարեկանների Աշխարհի առաջնության ազատ ոճայինների մրցաշարում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մրցագորգ դուրս եկան Հայաստանի 5 ներկայացուցիչ՝ Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
Խաչատուր Խաչատրյանը պարտվել է մեկնարկում ուկրաինացի մրցակցին, Կնյազ Իբոյանը զիջել է հնդիկ Պատիլին: Մուշեղ Մկրտչյանը և Մեժլում Մեժլումյանը ևս պարտվեցին մեկնարկում:
Հայկ Պապիկյանը վստահ հաղթանակով է մեկնարկել եգիպտոսցի մրցակցի նկատմամբ, բայց հաջորդ փուլում 1:3 հաշվով պարտվել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցչին: