Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան սոց.ցանցերում կատարած գրառմամբ շնորհավորել է հայ լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ծննդյան օրվա առթիվ:
«Ծնունդդ շնորհավոր, աշխարհի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան»:
Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի, Աշխարհի 4-ակի ու Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը: