Անգլիական «Բրայթոնը» պաշտոնապես հայտարարել է ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոմայի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
«Երաշխիքները, որ Կաորուի պես ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագրով կմնա մեզ հետ, ֆանտաստիկ նորություն է: Անցած մրցաշրջանում Կաորուն հարմարվեց Պրեմիեր լիգային և արագ դարձավ մեր թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը: Չեմ կասկածում, որ մեր երկրպագուները կուրախանան այս նորությունից»,- ակումբի տեխնիկական տնօրեն Դեյվիդ Ուեյրի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, ճապոնացին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։




























































