Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայերը հիասթափված է կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հասցեին ազգային հավաքականի երկրպագուների սուլոցներից։
«Անգլիայի իրական երկրպագուները չեն սուլում խաղացողներին: Ֆուտբոլիստները, որոնք իրենց կյանքը նվիրում են խաղին և անում են ամեն ինչ, որպեսզի այս երկիրը լավ հիշողություններ ու հատուկ պահեր ունենա նրանց և նրանց ընտանիքների համար», — Մագուայերի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի երկրպագուները սուլել էին Հենդերսոնին, երբ նա խաղադաշտ մտավ Իտալիայի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի C խմբի 8-րդ տուրի խաղում։ Նախկինում երկրպագուները 33-ամյա ֆուտբոլիստին սուլել են նաև Ավստրալիայի հետ ընկերական խաղի ժամանակ (1:0), որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 13-ին։
Ֆուտբոլիստի նկատմամբ ատելության պատճառը կայանում է նրանում, որ Հենդերսոնը լքել է Պրեմիեր լիգան՝ տեղափոխվելով Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգա և միանալով Սթիվեն Ջերարդին «Ալ-Իթիֆակում»:
























































