Նախկին մրցավար Մատեո Լաոսը կարող է դառնալ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նոր նախագահը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս թեկնածությունը հավանության է արժանանում Իսպանիայի ֆուտբոլային իշխանությունների կողմից։ Մրցավարը ոչ հրապարակային աջակցություն ունի նաև երկրի ուժեղագույն ակումբների, մրցավարների, ՖԻՖԱ-ի, Լա Լիգայի, Բարձրագույն սպորտային խորհրդի և իսպանական ֆուտբոլի որոշ ֆեդերացիաների ղեկավարների կողմից:
Նախկին մրցավարը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը, սակայն հայտնի է արբիտրաժային մոդելը, կառուցվածքը և անկախությունը վերանայելու նրա մտադրությունների մասին, ինչը շատ է դուր գալիս ակումբներին։
Լաոսն ավարտել իր մրցավարական կարիերան ամռանը։ Սեպտեմբերին Լուիս Ռուբիալեսը լքել էր RFEF-ի նախագահի պաշտոնը։
























































