Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»։
Մյունխենյան թիմի կազմում աչքի ընկան Ջամալ Մուսիալան և Մատիս Տելը։
A խմբի մյուս խաղում «Գալաթասարայը» «Օլդ Տրաֆորդում» 3։2 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց ՄՅՈւ-ի հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ 6 րոպե անց Ուիլֆրեդ Զահան հավասարեցրեց հաշիվը։
67-րդ րոպեին Հոյլունդը նորից առաջ մղեց իր թիմին։ 4 րոպե անց Ակտյուրոգլուն հավասարեցրեց խաղի հաշիվը։
78-րդ րոպեին ՄՅՈւ-ն մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Կազեմիրոն։ Մաուրո Իկարդին վրիպեց 11 մետրանոցից սակայն 81-րդ րոպեին կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ ՛
ՄՅՈւ-ն 2 խաղից հետո A խմբում վերջին տեղում է։ «Բավարիան» ունի 6, իսկ «Գալաթասարայը»՝ 4 միավոր։ «Կոպենհագենը» 1 միավորով 3-րդ տեղում է։