«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին։
26-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել «Սալերնիտանայի» հետ խաղի երկրորդ խաղակեսում և 27 րոպեում դարձել պոկերի հեղինակ։
«Լաուտարոն երբեք չի հանձնվում, նա միշտ ամեն ինչ տալիս է խաղադաշտում: Նա չորս գոլ խփեց, բայց կարևոր է, որ թիմն օգնեց նրան այս հարցում։ Նա ավագն է, նա իրեն այստեղ առաջատար է զգում»,- մարզչի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։