Նիդեռլանդների ընթացիկ առաջնության յոթ խաղում «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսը դարձել է 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Վերջերս մեքսիկացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ նաև «Այաքսի» հետ արտագնա խաղում։
Խիմենեսը հայտնվել է Անգլիայի թոփ ակումբների դիտակետում: Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 22-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը», «Տոտենհեմը» և «Չելսին»:
Transfermarkt-ի մասնագետները Սանտյագո Խիմենեսի տրանսֆերային արժեքը գնահատում են 25 մլն եվրո։