Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում «Տորինոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հռոմեացիների կազմում միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն։ Տանտերերը միայն 85-րդ րոպեին կարողացան խուսափել պարտությունից՝ Դուվան Սապատայի գոլի շնորհիվ։
«Ռոման» 5 խաղում վաստակած 5 միավորով առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է: «Տորինոն» 9-րդն է (8 միավոր):