«Տոտենհեմի» ավագ Սոն Հին Մինը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Արսենալի» հետ ոչ-ոքին (2-2): Ֆուտբոլիստն այս խաղում դուբլի հեղինակ դարձավ։
«Դերբի է, միշտ էլ դժվար խաղ է: Բայց տղաները մինչև վերջին րոպեն ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին։
Կարծում եմ՝ մենք այս խաղում տվել ենք ամեն ինչ, այնպես որ երկրպագուները կարող են հպարտանալ այս խաղով: Ակնհայտ է, որ դերբին զգացմունքային հանդիպում է»,- Սոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Տոտենհեմն» ու «Արսենալն» ունեն 14-ական միավոր և թիմերը զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը։