«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 6-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ հանդիպման արդյունքը (2-2).
«Իհարկե, մենք հիասթափված ենք, հատկապես, որ երկու անգամ առաջ անցանք հաշվի մեջ: Բայց եղան պահեր, որոնք չկարողացանք իրացնել։
Մենք ավելին էինք ուզում, մեզ պետք էր առավելագույնը ստանալ խաղից, բայց չարեցինք: Մենք տիրում էինք գնդակին խաղի որոշակի ժամանակահատվածում և վերահսկում էինք խաղը, բայց հետո գոլեր բաց թողեցինք, և դա մեծ հարված էր:
Կարծում եմ՝ դերբիում նման երկրպագուների առաջ խաղալուց ավելի լավ բան չկա։ Ֆուտբոլիստները նյարդայնանում էին, երբեմն նույնիսկ չափազանց հուզված էին, քանի որ գնդակով խաղալիս մեզ սառնասրտություն էր պակասում։ Բայց մենք ստիպված կլինենք ընդունել ոչ-ոքին, այլևս ոչինչ չենք կարող անել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։