Իտալիայում ավարտվեց Ա Սերիայի 5-րդ տուրի հանդիպումը, որում «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ։
Թիմերը ողջ խաղի ընթացքում չկարողացան գրավել միմյանց դարպասը՝ հանդիպումն ավարտելով 0-0 հաշվով։
Նեապոլիտանացիների հարձակվող Վիկտոր Օսիմենն ուներ իր թիմին հաղթանակ պարգևելու հնարավորություն, սակայն 72-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:
«Նապոլին» Ռուդի Գարսիայի գլխավորությամբ 3-րդ տուրն անընդմեջ չի կարողանում հաղթանակի հասնել Իտալիայի առաջնությունում։