Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին։
Այսօր մեդալների համար պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Բրոնզե մեդալի համար պայքարում մրցագորգ դուրս եկավ Սլավիկ Գալստյանը (67 կգ)։ Սլավիկը պարտվեց իրանցի մրցակցին, բայց կպայքարի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար Ղրղզստանի ներկայացուցչի հետ։
Այսօր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) սփոփիչ գոտեմարտում 8-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին և հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար։ Մեդալի համար գոտեմարտում Պողոսյանը պարտվեց մրցակցին։